Երբ քննարկվում էր ՆԱՏՕ-ին Ռումինիայի հնարավոր անդամակցության հարցը, որը բավական երկար տևեց, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ամեն կերպ փորձում էին նպաստել խնդրի դրական լուծմանը:
Ղարաբաղյան խնդիրը, որպես քաղաքական հարցի, հենց սկզբից միջազգային նշանակություն ստացավ` անկախ այն բանից, թե ինչպես էին դա ընկալում հակամարտության շահագրգիռ կողմերը։
Թվում է, թե նախկին խորհրդային տարածության վերաձևումն իր առավել կարևոր` տնտեսական, աշխարհաքաղաքական և, վերջին հաշվով, կողմնորոշման առումներով, ոչ միայն չի մարում, չնայած Կրեմլի բոլոր ջանքերին, այլև թևակոխում է առավել ակտիվ փուլ։
Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակման ձևավորման խնդրի առնչությամբ, որը ԱՄՆ-ի մտահղացմամբ պետք է կրի փոխադրական, տնտեսական և գործառական բնույթ։
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...